Բարի գալուստ SevanLake.am

Փրկել, թե՞ թողնել, որ մեռնի. ի՞նչ ապագա է սպասում Սևանա լճին

Ծրագիրն ընտրվել է Ինստիտու Ֆրանսե «Սիանս»-ի կողմից (գիտական մշակույթի տարածում)

Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի մակերեսով ամենախոշոր քաղցրահամ լիճն է: Լիճը, որն անցյալում ծառայել է որպես Հայաստանի ձկնապաշարի զգալի մասի աղբյուր, հանդիսանում է երկրի խմելու ջրի բնական հեռանկարային ռազմավարական պաշար: Չնայած դրան, ներկա պահին այն լրջորեն վտանգված է:

Խորհրդային ժամանակաշրջանում օրեցօր զարգացող գյուղատնտեսությունը և մոտ անցյալում ԽՍՀՄ փլուզման հետևանքով ոռոգման և էներգետիկայի կարիքների համար ջրային պաշարների օգտագործման աճը լիովին փոխեցին լճի համակարգի հավասարակշռությունը: Այսօր լճի ջրային պաշարների շուրջ դեռ կենտրոնացված է երկրի գյուղատնտեսության զգալի մասը: Ագրոանասնաբուծությունը, ինչպես նաև ժամանցային և մշակութային զբոսաշրջությունը, շարունակում են զարգանալ: Այս ամենը սպառնում է արդեն իսկ վտանգված լճի էկոհամակարգին:

Ծրագրի նպատակն է 50 տարվա ընթացքում մարդկանց գործունեության հետևանքով խաթարված 100.000 տարվա հավասարակշռության ու լճի էկոհամակարգի վերաբերյալ անհրաժեշտ գիտական տեղեկատվությունը մատչելի դարձնել հանրությանը և հատկապես հայ երիտասարդներին:

H2O game-banner