Գործընկերներ

ՍՀՍՀԿ

Ստորջրյա Հետազոտությունների և Սուզումների Հայկական Կենտրոն (ՍՀՍՀԿ)

 

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը (ՍՀՍՀԿ) համընդհանուր շահերով ոչ առևտրային ապաքաղաքական ընկերակցություն է` հիմնադրված  2011թ. դեկտեմբերի 29-ին Երևանում և պաշտոնապես գրանցված 2012թ. մարտի 7-ին: Կենտրոնը ստեղծվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:

 

ՍՀՍՀԿ-ն ստեղծվել է 2010 թ.-ին Ստորջրյա հետազոտությունների և սուզումների կենտրոնի և դրա նախագահ Կլոդ Թուլումջյանի կողմից սահմանված ստորջրյա սուզումների ֆրանս-հայկակական առաքելությունների իրականացման համար: ՍՀՍՀԿ-ն նպատակ ունի նպաստել  Հայաստանում ստորջրյա սուզումների զարգացմանը և Հայաստանի Հանրապետությունում դրանց համար ֆոնդերի ներգրավմանը՝ ի շահ հայ և միջազգային գիտնականների: ՍՀՍՀԿ-ի գործունեությունները սահմանվում են չորս հիմնական ուղղություննեով.

– Գիտական հետազոտական  գործունեության  աջակցում,

– Ստորջրյա սուզումների զարգացում,

– Հրապարակայնացում գիտականների, ինչպես նաև լայն հասարակության շրջանակներում,

– Ազգային և միջազգային համագործակցություն:

 

Այցելեք մեր կայքը www.armenia-diving.am հասցեով և մեր Ֆեյսբուքյան էջը, որտեղ կարող եք գտնել մեր գործունեությանը վերաբերող մանրամասներ, ինչպես նաև Սևանա և այլ հայկական լճերի ստորջրյա աշխարհի լուսանկարներ և տեսանյութեր: