Մասնագետների կարծիքներ
Պլանավորումը և կառավարումը՝ դա նոր կայուն մեթոդների իրականացման մի մեխանիզմ է՝ լճի ջրհավաք ավազանի օգտագործումը և պահպանումը համատեղ կազմակերպելու ուղղությամբ: Ջրի մակարդակը 20 մ արհեստական իջեցման հետևանքով Սևանա լճի ավազանի կայունության խախտման արդյունքում ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ է ստեղծել ջրի նոր նախագծի պլանավորման և կառավարման մեխանիզմների մշակման և իրականացման, այդ թվում նաև սպառողական նպատակով ջրի օգտագործվող քանակության օրինական սահմանափակման նոր հզոր ռազմավարություն:
Սիրանույշ Մուրադյան` 2003 թ-ից Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Դենդրոպարկերի կառավարման բաժնի ղեկավար, ում օրոք մեկնարկեցին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ բնական պաշարների կառավարման և աղքատության նվազեցման ծրագրերը: Այս ծրագրերը ներառում էին նաև Սևանա լճի խնդիրների լուծման հարցերը՝ նախատեսելով բարձրացնել լճի ջրի մակարդակը 6 մ՝ 30 տարվա ընթացքում (20 սմ տարեկան), հասցնելով այն 1957 թ-ի մակարդակին:
“2002 թ սկսած ջրի կառավարումը հանգեցրել է լճի ջրի մակարդակի բարձրացմանը, այն դեպքում, երբ մաքրման աշխատանքները սկսվել էին 2005 թ-ին ծայրահեղ պայմաններում”: Ըստ մասնագետի. “օրգանական նյութերը ջրի տակ հայտնվելիս՝ կվատացնեն էկոհամակարգի հավասարակշռությունը”:
Ըստ Ռաֆայել Հովհաննիսյանի (ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, առաջատար գիտնական/մասնագետ) կարծիքի. “Սևանի մակարդակի բարձրացումը միայն դրական է լճի ողջ էկոհամակարգի համար: Քանի որ Սևանը Հայաստանի խմելու և ոռոգման ջրի ռազմավարական պաշարի 80 % է կազմում, լրացուցիչ ջրի ռեսուրս ունենալն անհրաժեշտություն է: Ոչ ոք չի կարող կանխատեսել ապագայում օդի ջերմաստիճանի աճը և դրա հետևանքով Սևանա լճի ջրի գոլորշիացման ավելացումը”:
Սակայն նոր ռազմավարությունը մշակելիս` հաշվի չէր առնված Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով բազմաթիվ բնակավայրերի ջրի տակ անցնելու խնդիրները: Եվ ի վերջո ջրի մակարդակի բարձրացման արդյունքում շուրջ 450 հա հողատարածք անցան ջրի տակ, որից 215 – ը անտառածածկ տարածքներ էին: Որոշ հաշվարկների համաձայն ջրի մինչև 1,900 մ մակարդակի բարձրացման դեպքում 1.797 հա հող կանցնի ջրի տակ, որից 1,037 հա՝ անտառածածկ տարածքներ են: 2005-2006 ՀՀ կառավարության որոշմամբ 147 մլն դրամ էր հատկացվել Սևանի ավազանում ստորջրյա բուսածածկ ու անտառային տարածքների մաքրման գործընթացը կազմակերպելու նպատակով: Արդյունքում 215 հա արդեն մաքրվել է: Ինչպես նշվել էր Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության զեկույցում. “Ջրի մակարդակի այսքան արագ աճ չէր ակնկալվում: Ափերի մաքրման աշխատանքները նախատեսվում էր սկսել 2007 թ-ից”:
Վահե Գուլանյանը (Սևան ազգային պարկի էկոլոգ) նշում է. “Վարդենիսի տարածքում հողի շերտը հաստ է, հետևաբար մեծ դժվարություններ են առաջանում մաքրման ընթացքում: Տարածքի մաքրման գործընթացը իրականացվում է տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ: Մինչ օրերս Սևանի ազգային պարկը մաքրման գործընթացը կազմակերպող ընկերություններից ստացել է 1500 մ^2, սակայն անհրաժեշտ է նշել, որ ափի որոշակի հատվածներ անհնարին է մաքրել՝ լճի ջրի մակարդակի արագ բարձրացման հետևանքով, ինչպես նաև ֆինանսների սղության պատճառով”:
Բարդուխ Գաբրիելյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, առաջատար գիտնական/մասնագետ) կառավարության ուշադրությունն է հրավիրում ներկայիս ձկների վերարտադրման խնդիրներին, ընդգծելով. “Լճում բացակայում են ձկների վերարտադրման պաշարները, բացառությամբ լճածածանի: Սիգը գրեթե անհետացել է: Բարեբախտաբար վերջին տարիներին Հայաստանի Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է համապատասխան ծրագիր, համաձայն որի որոշվել է Սևանա լիճ բաց թողնել իշխանի մանրաձուկ՝ պոպուլյացիան վերականգնելու նպատակով”: Սակայն, չհետևելով գիտնականի հորդորներին, հանգել են այլ խնդրի. “չափահաս ձուկը ձվադրման նպատակով դեպի գետեր բարձրանալու ճանապարհին ենթարկվել է որսագողության: Դա նշանակում է, որ կառավարությունը պարզապես վատնում է գումարներ՝ մասնավոր հատվածից մանրաձուկ ձեռք բերման վրա”:
Սևանա լճի ջրհավաք ավազանը վերականգնելու ճշգրիտ ծրագիր զարգացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել էկոլոգիական յուրաքանչյուր բաղադրիչ օղակի հնարավոր փոփոխությունները և գնահատել դրանց թե դրական և թե բացասական հետևանքները, և հաշվի առնելով այդ ամենը՝ հետամուտ լինել մշակված ծրագրի իրականացմանը: Անհրաժեշտ է նշել, որ արդյունքների զգայուն լինելու փաստի գիտակցումը թույլ կտա կանխատեսել ջրի մակարդակի բարձրացման կամ իջեցման հավանական վտանգը (պետք է հաշվի առնվեն նաև սեզոնային տեղումները) և կօգնի բացասական հետևեանքներից խուսափելու համար ռացիոնալ ծրագիր մշակելիս:
Ներկայիս առաջարկվող կառավարական նախագիծը ներառում է Սևանա լճի մակարդակի վերականգնումը, որին կարելի է հասնել սպառողական նպատակներով ջրօգտագործման կրճատման միջոցով: Նախագծի միջոցառումների իրականացումը կհանգեցնի նաև էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը: