Կենդանական աշխարհ

Սևանա լճի ավազանի կենդանական աշխարհը բավականին բազմազան է, որի ուրույնությունը պայմանավորված է ավազանի  բնակլիմակայան պայմաններով:

Կենդանական աշխարհը բաժանվում է 2 ենթատիպի` ողնաշարավորներ և անողնաշարավորներ: Սևանա լճի ավազանում հաշվվում է մոտ 276 տեսակ ողնաշարավորներ, որից 48 տեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում, իսկ 3 տեսակը հանդիսանում են տարածաշրջանային էնդեմիկ: Սևանա լճի ավազանի անողնաշարավորները նույնպես բազմազան են` 150 տեսակ, որոնք ընդգրկված են տարբեր դասերի ու խմբերի մեջ:

1. Ենթատիպ – Ողնաշարավորներ

1.1. Ձկներ

Սևանա լճի ավազանը հին ժամանակներից հայտնի է եղել և ուշագրավ իր ձկնատեսակներով: Այս տարածաշրջանի տստեսության զարգացող առաջին ճյուղերից է եղել բնակչության կողմից սիրված ձկնորսությունը: Սակայն 20-րդ դարում սկսված Սևանա լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և վերջին տարիների ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով դրդված անվերահսկելի որսի արդյունքում Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին:

Սևանա լիճը հայտնի է իր ձկների էնդեմիկ տեսակներով՝

  • Սևանի իշխան (Salmo ischchan)
  • Սևանի կողակ (Capoeta capoeta sevagni կամ Varicorhinus capoeta sevangi)
  • Սևանի բեղլու (Barbus goktschaicus)

Սևանի Իշխան տեսակը ընդունված է բաժանել 4 էկոլոգիական ենթատեսակների` ձմեռային բախտակ (Salmo ischchan ischchan), ամառային բախտակ (Salmo ischchan aestivalis), գեղարքունի (Salmo ischchan gegarkuni) ու բոջակ (Salmo ischchan danilewskii): Ձմեռային բախտակ և բոջակ ձկնատեսակներն ամբողջովին վերացել են: Իշխանի գեղարքունին և ամառային բախտակ տեսակներն արհեստականորեն աճեցվում են Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսություններում:

Ամառային բախտակը և Սևանի գեղարքունին, ինչպես նաև Սևանի բեղլուն (Barbus goktschaicus) ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում:

Ձմեռային իշխան_Salmo ischchan ischchan KesslerՍևանի իշխանը (Salmo ischchan Kessler) ներկայացված 4 էկոլոգիական ենթատեսակները իրարից տարբերվում էին կենսաբանական և մորֆոլոգիական առանձնահատկություններով: Ձմեռային իշխանը կամ բախտակը (Salmo ischchan ischchan Kessler) – լճային ենթատեսակ` բազմանում էր աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Գեղարքունին (Salmo ischchan gegarkuni Kessler) բազմանում է գետերում աշնանը և ձմռանը: Ամառային իշխան կամ բախտակը (Salmo ischchan aestivalis Fortunatov) բազմանում է գարնանը և կրկին գետերում, իսկ բոջակը (Salmo ischchan danilewskii Iakowlev) լճային գաճաճ տարատեսակն էր, բազմանում էր ձմեռ – վաղ գարում ժամանակահատվածում: Դրանցից երեքն ի սկզբանե նկարագրվում են որպես առանձին ձկնատեսակներ:

Սևանի կողակ_Varicorhinus capoeta sevangiՍևանի կողակը (Capoeta capoeta sevagni De Filippi, 1865 կամ Varicorhinus capoeta sevangi) ներկայացված է լճային և լճա-գետային ձևերով, ինչպես նաև բացառապես գետային ձևով (Левин и Рубенян, 2010): Ըստ որոշ հեղինակների (Գաբրիելյան, 2010) Սևանում հանդիպում է լճի ավազանում: Վերջին տասնամյակում Սևանի կողակի քանակությունը կտրուկ նվազել է: Դրա պատճառներից մեկը այլ ձկնատեսակների բացակայության հետևանքով գերորսն է, ինչպես նաև ներմուծված ձկնատեսակների միջև մրցակցությունը:

Սևանի բեղլու_Barbus goktschaicus KesslerՍևանի բեղլուն (Barbus goktschaicus Kessler, 1877) էնդեմիկ ձկնատեսակ է, ունի երեք կենսաբանական ձևեր – լճային, գետային և լճա-գետային, որոնք տարբերվում են իրենց բնակվելու և ձվադրման տեղայնքով: Այս ձկնատեսակն ևս ընդգրկված է Հայաստանի Կարմիր Գրքում:


Գետային իշխանն (Salmo trutta Linnaeus, 1758)
անցյալում եղել է բավականին տարածված, բնակվում է հիմնականում գետերում և առուներում: Հետագայում առանձնացվել է ալաբալախը որպես Սևանա լճի վտակի (գետ Մաքենիս) առանձին ձկնատեսակ, որը տարբերվում է Սևանի իշխանից և երբևէ չի մտնում լիճ: Գետային իշխանն արձանագրվել է նաև Արգիճի և Մասրիկ գետերում: Հայաստանի այլ ջրամբարներում արձանագրվել է կարմրախայտը (անվանունը պայմանավորված է մարմնի և մեջքի լողակի վրա առկա կարմիր պտերով), օրինակ` Ջերմուկից վերև Արփա գետում և Ցավ գյուղի տարածքում Ցավ գետում (գ. Արաքսի ավազան, ձախ վտակ):


Ծիածանափայլ իշխանը (Parasalmo mykiss Walbaum, 1972)
բուծվում է Արարատյան հարթավայրի ձկնաբուծարաններում: Հանդիպում է Հրազդան, Մեծամոր, Որոտան (գ. Արաքս ավազան) և Աղստև գետերում (գ. Քուռ ավազան):


Սևանի սպիտակ ձուկը կամ սևանի սիգը (Coregonus lavaretus Linnaeus, 1758)
հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ: Դադիկյանի հետազոտությունների արդյունքում բացահայտված կառուցվածքային տարբերությունների հիման վրա 1986 թ ընդունվեց Սևանի սիգի հիբրիդային ծագման վարկածը, համաձայն որի Սևանի սիգն առաջարկվեց առանձնացնել որպես նոր ենթատեսակ` C. Lavaretus sevanicus:

1.2. Երկկենցաղներ


Երկկենցաղների առատությունը բնորոշ է բոլոր ջրային համակարգերին: Սևանա լճի ավազանում բնակվում են երկկենցաղների 6 տեսակ, այդ թվում կանաչ դոդոշ (Bufo viridis Laurenti), Շելկովնիկովի ծառագորտ (Hyla arborea schelkownikowi), կարգին լճագորտ (Rana ridibunda), փոքրասիական գորտ (Rana macrocnemis) և Rana ischchani:

1.3. Սողուններ

Սևանա լճի ավազանում տարածված են սողունների 16 տեսակ, որոնցից 2-ը գրանցված են Հայաստան Կարմիր Գրքում՝ խայտաբղետ մողեսիկը (Eremias arguta transcaucasica) և փոքրասիական մողեսը (Lacerta parva):

lacerta_armeniacaՄողեսներ` հայկական մողես (Lacerta armeniaca), սպիտակափոր մողես (Lacerta unisexualis), նաիրյան մողես (Lacerta nairensis), ռոստոմբեկովի մողես (Lacerta rostombekovi), ինչպես նաև կովկասյան ագամա (Laudakia caucasia), ճարպիկ մողես (Lacerta agilis brevicaudata), բծավոր մողես (Lacerta strigata), փոքրասիական մողես (Parvilacerta parva), անդրկովկասյան բազմագույն մողեսիկ (Eremias arguta transcaucasica), սպիտակափոր մողես (Darevskia unsexualis), (Darevskia valentine):

20110502_Turkey_113647_CRՕձեր՝ ձիթապտղագույն սահնօձ (Platyceps najadum), բազմագույն սահնօձ (Hemorrhois ravergieri), սովորական սահնօձ (Coronella austriaca), հայկական էյրենիս (Eirenis punctatolineatus), սովորական լորտու (Natrix natrix), ջրային լորտու (Natrix tesselata), երևանյան լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis), իլիկամողես (Anguis Fragilis).

1.4.Թռչուններ

Առավել բազմազան է թռչունների տեսակային կազմը, ընդգրկելով մոտ 267 տեսակ: Anser anser, Melanitta fusca, Netta rufina, Aythya ferina, Oxyora leucocephala, Fulia atra, Ana splatyrhynchos, կարապ Cygnus cygnus, Tadorna tadorna հանդիպում է Սևանա լճի ավազանում, որոնցից 39 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում, 83 ջրային չվող թռչունները ընդգրկված են Աֆրիկյան-Եվրասիական կոնվենցիայի միգրացիոն վայրի կենդանիների տեսակների պահպանության համաձայնագրում:

voror Հայկական որոր (Larus argentatus armenicus) Սևանի ավազանի էնդեմիկ չվող տեսակ է, որ կարող է հասնել մինչև 52-62 սմ երկարության և 120-145 սմ թևերի բացվածքով: Կշռում է մինչև 600-960 գ: Մարմինը սև է ծավալուն թևերով և փոքր սպիտակ բծերով: Կտուցը կարճ սև գունավորմամբ: Առաջին ձմեռող թռչունները հիմնականում շագանակագույն են: Թաթերի հատվածը սպիտակավուն է, գունատ ստորին և նեղ, կտրված սև գույնի պոչով:


Քաջահավ_Plegadis falcinellusՔաջահավ (Plegadis falcinellusi)
չվող թռչուն է 48-66 սմ երկարությամբ, 80-105 սմ թևերի բացվացքով, մարմնի մինչև 485-970 գ զանգվածով: Այս տեսակն ունի շագանակագույն ստորին հատված: Թաթերի մաշկը լինում է մուգ կապույտից մոխրագույն կամ կոբալտե գույնի, և կարմիրից շագանակագույն գունավորումով:

 

58Ֆլամինգո (Phoenicopterus ruber) Արաքս գետի և Սևանի ավազանում անցումային տեսակ է, 120-145 սմ երկարությամբ: Արուները կշռում են միջինը 2.8 կգ, իսկ էգերը միջինը 2.2 կգ: Թևի ծածկույթը կարող է լինել կարմիր՝ թռիչքի առաջնային և երկրորդային սև փետուրներով: Կտուցը վարդագույն և սպիտակ՝ սև եզրագծով, ոտքերը՝ վարդագույն:

1.5. Կաթնասուններ

Սևանի ավազանում բնակվում են մոտ 44 տեսակ կաթնասուն, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում՝ հնդկական վայրենակերպ (Hystrix indica Kerr), ջրասամույր (Lutra lutra), գորշ արջ (Ursus arctos), խայտաքիս (Vormela peregusna), անտառակատու (Felis silvestris Schreber), բեզոարյան այծ (Capra aegagrus):

Հիմնականում հանդիպում են` գայլ (Canis lupus), շնագայլ (Canis aureus Linnaeus), աղվես, հատկապես կարմիր աղվես (Vulpes vulpes), վայրի կատու կամ ընձառյուծ (Panthera pardus Linnaeus), նապաստակ (Lepus europaenus), աքիս (Mates foina), փոքր կրծողներ, մարմառե խայտաքիս (Vormela peregusna Guldenstadt), ջրասամույր (Lutra lutra), մանուլ, վայրի այծ կամ բեզոարյան այծ (Capra aegagrus Erxleben), ափային կզաքիս կամ ջրասամույր (Lutra lutra Linnaeus):


2. Ենթատիպ – Անողնաշարավորներ

2.1. Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ

Կապտաթիթեռ_Maculinea nausithousԼիճը ներառում է տարբեր խմբերի պատկանող բազմաթիվ պլանկտոնային և հատակային տեսակներ: Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և Հոդվածոտանիների 639 տեսակ, որոնք պատկանում են միջատներին: Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Arthropoda-ի 12 տեսակը (6 թիթեռ, 5 թաղանթաթևավոր և 1 ծղրիդ) նշված են ԽՍՀՄ Կարմիր Գրքում որպես վտանգված, քանի որ Հայաստանը չունի ֆաունայի նշված ներկայացուցիչների համար Կարմիր Գիրք: Սևանի ավազանում հանդիպող անողնաշարավորներից կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs) գրանցված է Եվրոպայի Բնության պահպանության միջազգային միության կոնվենցիայի ցանկում (Բեռնի կոնվենցիայի):

2.2. Խեցգետնակերպեր

astacus_leptodactylus-2Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին՝ պատահական ներմուծման շնորհիվ: Խեցգետինը բավականին շատ է Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:

 

Բուսական աշխարհ