Բուսական և կենդանական աշխարհ

Սևանա լճի ավազանի բուսական և կենդանական աշխարհները ներկայացված են բազմաթիվ էնդեմիկ տեսակներով: Տարբեր բնակլիմայական գոտիներին բնորոշ տարրերի համադրությունը` կիսաչոր տափաստանային, ալպիական մարգագետիններ և լայնատերև անտառներ, պայմանավորում է հողաշերտերի կազմը, ֆլորան, ֆաունան և կենսաբազմազանություն:

Սևանի ավազանի լեռնաշղթաների հողերը շականակագույն, բարձր քարքարոտությամբ, կարբոնատային հողեր կամ թույլ թթվային սևահողեր են։

Սևանա լճի եզակիությունը պայմանավորված է ֆլորայի էնդեմիզմով: Բուսականության կենսաբազմազանության աստիճանը բարձր է. ավազանում գրանցված է մոտ 1600 տեսակի անոթավոր բույս (բարձրակարգ բոլոր բուսատեսակները, բացառությամբ մամուռների), որոնցից 48 տեսակն ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում, իսկ 6 տեսակը հանդիսանում են էնդեմիկ:

Լճի ավազանը հարուստ չէ անտառներով: Այդ պատճառով ներկայումս լճի ավազանում իրականացվում է կանաչապատման նպատակային ծրագիր: Միաժամանակ իրականացվում են լճի ավազանում կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր:

flora fauna