Բուսական աշխարհ

Lilium_armenumՍևանա լիճը շրջապատող լեռների և դրանց լանջերի տարբեր դիրքադրությունների, հողերի տիպերի, ռելիեֆային առանձնահատկությունների և այլ հանգամանքների շնորհիվ` Սևանի ավազանի բուսականությունն ունի վառ արտահայտված մոզայիկ բնույթ` արտահայտված ուղղահայաց գոտիականությամբ (հասարակածից դեպի բևեռներ ֆիզիկա-աշխարհագրական գործընթացների/պրոցեսների, բաղադրիչների և գեոհամակարգերի կանոնավոր փոփոխությունը):

Այստեղ հանդիպում են ընդհանուր առմամբ մոտ 1619 տեսակ, որոնցից 17 տեսակն ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում: 23 էնդեմիկներից 3-ը աճում են Սևան ազգային պարկի տարածքում, իսկ 5` լճի ավազանում: Շուրջ 60 բուսատեսակ համարվում են դեղաբույսեր, շուրջ 100` ուտելի:

Սևանի ավազանում կարող եք հանդիպել հետևյալ բուսատեսակները. Լռջուն Սևանի (Isatis sevangensis) (էնդեմիկ), Արոսենի հայկական (Sorbus hajastanica) (էնդեմիկ), Ոզնաթուփ Գաբրիելյանի (Acantholimon gabrieljanae), Գազ գյոկչայի (Astragalus goktschaicus), Արոսենի լուրիստանյան (Sorbus luristanica), Կուժկոտրուկ Վոլգայի (Adonis wolgensis):

p166

Լեռջուն սևանի (Isatis sevangensis) Հայաստանի էնդեմիկ բուսատեսակ, որը տնտեսական զարգացման արդյունքում գտնվում է ոչնչացման եզրին: Այն բազմամյա 30-50 սմ բույս է, էկոլոգիական, կենսաբանական և բուսացենոտիկ առանձնահատկություններով: Աճում է վերին լեռնային գոտում, ծովի մակերևույթից 2200 մ բարձրության վրա, չոր, քարքարոտ լանջերին, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Աճում է Սևանի հյուսիս-արևելյան ափին (Դարանակ, Արտանիշ): Այն ընդգրկված է Հայաստանի Կարմիր Գրքի առաջին հատորում որպես 2-րդ կարգի – հազվադեպ հանդիպող տեսակ:

post-17068-1334946377Կուժկոտրուկ Վոլգայի (Adonis wolgensis) Ծայրաստիճան վտանգված բուսատեսակ, բնակավայրի պայմանների փոփոխման հետևանքով (մարդածին գործոն), օժտված է էկոլոգիական, կենսաբանական և բուսացենոտիկ առանձնահատկություններով: Աճում է միջին և վերին լեռնային, լեռնա-տափաստանային գոտիներում, ծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա: Բազմամյա դեկորատիվ խոտաբույս է 15-30 սմ բարձրությամբ, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, կարող է օգտագործվել այգեգործության մեջ: Սևանի ջրհավաք ավազանում այն կարելի է գտնել Արտանիշ թերակղզու վրա:

Pleurotus_ostreatusfs-03Սևանի ավազանում կան սնկերի 267 տեսակ, որոնցից շուրջ 100 ուտելի են: Առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները՝ ականջասունկ  սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ  հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum):

58 տեսակի սնկերն ունեն բուժիչ հատկություններ: 24 տեսակի սնկերը թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինյոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն:

Կենդանական աշխարհ