Սևանա լճի պատմությունը
Սևանա լճի ծագումը
Ըստ երկրաբանների Սևանա լիճն ունի հրաբխային ծագում: Այն կազմավորվել է Գեղամա լեռնաշղթայի հրաբխային ակտիվության հետևանքով, երբ ժայթքած լավան փակել էր Հրազդան գետի հոսքը՝ ձևավորվելով ավազան: Հետագայում հալված սառույցների և գետի ջրերի կուտակման հետևանքով ավազանը լցվել է ջրով՝ ստեղծելով Սևանա լիճը։
Սևանի ափամերձ տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Ավազանում սփռված են բրոնզեդարյա «կիկլոպյան» ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք), պահպանվել են ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսա II-ի), միջնադարյան բազմաթիվ կառույցներ (Սևանավանքը, Հայրավանքը, այլ), բնակատեղիներ, խաչքարեր:
Անվան պատմությունը
Երկար ժամանակ «Սևան» անունը կապվել է կղզու սև տուֆից կառուցված վանքի հետ: Այս մեկնաբանությունը պահպանվել է դարեր շարունակ, սակայն դա չի կարող լինել ճշմարիտ, քանի որ «Սևան» անունը շատ ավելի հին է, քան վանքը: Վերջապես, լճի պատմությունը ուսումնասիրելից բացահայտվեց Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որ մեզ էր հասել Ուրարտուի Ռուսա II թագավորից ժառանգություն (730-714 մ.թ.ա.): Այս գյուտը դարձավ Սևանա լճի «ծննդյան վկայական», որտեղ լճի անունը նշված է որպես «Սուինիա» կամ «Ծոփնիա»: Սա բացահայտել է լճի անվան հիմքը, ինչը տանում է մեզ դեպի ավելի վաղ ժամանակներ, երբ մարդիկ աշխարհագրական օբյեկտները հաճախ կոչում էին պարզ ու հասարակ անուններով՝ օգտագործելով միայն «ջուր», գետ», «լիճ», «սար», «անապատ» բառերը:
Նախկինում լճի ավազանը կոչվում էր «Ծովազարդ նահանգ»՝ հիմնված բնության պատկերազարդ ու գեղատեսիլ լանդշաֆտների վրա: Լճի ավազանն ուսումնասիրելիս՝ ապացույցներով լի փաստերը ապացուցում են, թե ինչու է Սևանա լիճը և շրջակա տարածքը կոչվել «Ծովազարդ»:
Ըստ գոյություն ունեցող այլ տեսակետների հին ժամանակներում լիճը և շրջակա տարածքը կոչվել են «Գեղամա ծով»: