Հնարավոր լուծումներ
Ջուրը` կյանքի հիմքն է:
Երկրագնդի վրա քաղցրահամ ջրերի պաշարների սղության պատճառով կարծես թե նրանց փրկությունը դարձել է 21-րդ դարի համաշխարհային խնդիրներից մեկը: Ջրային էկոհամակարգի բնական վերականգնումը, և տնտեսական աճի և սոցիալական զարգացմանը զուգընթաց մարդկանց որակյալ ջրով ապահովումը, բնական պահանջարկ է:
Ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է լիարժեք գործունեությանը սպառնացող խնդրի առջև: Սևանա լճի եզակիությունը, որը լիովին արտացոլված է 2001 թ-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Սևանա լճի մասին օրենքում`
Սույն օրենքը սահմանում է Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է.
հանգեցրեց ՀՀ կառավարությանը` Սևանը փրկելու խնդրին:
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին ջանքերը սկսվել են 1962 թ-ին՝ Արփա-Սևան թունելի շինարարությամբ, որի նպատակն էր Արփա գետի ջրային զանգվածի Սևանա լճի ավազան տեղափոխումը: 1981 թ թունելի շահագործման արդյունքում ակնհայտ դարձավ լրացուցիչ ջրային զանգվածի դեպի լիճ բերելու անհրաժեշտությունը: Կատարված հաշվարկների հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունեց Որոտան-Արփա թունելի շինարարության որոշումը: Շնորհիվ այդ նախագծի պլանավորված էր ապագայում Սևանա լիճ տեղափոխել նաև Որոտան գետի ջրերը:
Բացի այդ, ներհոսող ջրերի մակարդակը պահպանելու նպատակով` որոշում ընդունվեց նվազեցնելու Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակներով օգտագործվող ջրային զանգվածը, ինչպես նաև նվազեցնելու Հրազդան գետով արտահոսող և վերահսկելու մոտակա տարածքներում տարբեր նպատակներով օգտագործվող ջրի քանակները:
Ռազմավարության մշակում
Ջրաբանական և բնապահպանական հնարավոր փոփոխությունների հետևանքով ջրի պաշարների վերականգնման սցենարները մշակելիս` անհրաժեշտ է հաշվի առնել քանակական հաշվարկներ և վերլուծություն պահանջող բաղադրիչների փոխազդեցությունը:
Սևանա լճի հիմնախնդիրը` դա բարդ խնդիրների համալիր է, որի պահպանումն անհրաժեշտ է կազմակերպել համակարգված: Սևանա լճի ավազանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման հասնելու համար պետք է էկոհամակարգերի գործունեության մանրակրկիտ ուսումնասիրումը, ինչպես նաև պլանավորման ճշգրտությունը, բավարար ֆինանսական ներդրումներ և այլն:
Սևանա լճի պահպանման և վերականգնման ՀՀ կառավարության նոր ռազմավարությունն իր մեջ ներառում է.
Սևանա լճի ջրհավաք ավազանի վերահսկում և կառավարում
- ափամերձ գոտիների նախապատրաստումը ջրի մակարդակի բարձրացմանը
- ափերի մաքրում
- ջրածածկ կանաչ գոտիների հեռացում, և այլն
- լճի ջրի մակարդակի բարձրացում
- ոռոգման և հիդրոէներգետիկ նպատակներով ջրի օգտագործման սահմանափակում
- աղտոտման վերահսկում և նվազեցում
- կոմունալ-կենցաղային կեղտաջրերի
- գյուղատնտեսության և անասնապահության
- արդյունաբերական, հանքարդյունաբերական թափոնների
- թափոնների կառավարում
- արդյունաբերական թափոնների բարելավման միջոցով տնտեսական գործունեության բացասական ազդեցության նվազեցում
- զբոսաշրջության նպատակով Սևանա լճի օգտագործման խիստ վերահսկում և այլն
- Սևանա լճի ավազանի կենսաբազմազանության պահպանում՝ առանձնահատուկ ուշադրությամբ էնդեմիկ տեսակների և ձկնային պաշարների վերականգնմանը
Ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարությունը 2002 թ-ին արդեն իսկ հանգեցրել է լճի ջրի մակարդակի բարձրացմանը 3.5 մ-ով: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն այսօր ընթացքի մեջ են:
Ջրային ռեսուրսների կառավարման հիման վրա մոդելավորված ռազմավարությանը ճշգրիտ հետևելը կնպաստի լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը: